Ռիո 2016-ի մեդալակիրներն այսօր վերադառնում են Երեւան

August 26, 2016

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներն այսօր ժամանում են Երեւան: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆեյսբուքի էջից, հավաքականի ինքնաթիռը վայրէջք է կատարելու օգոստոսի 26-ի գիշերը՝ լույս 27-ին, ժամը 00։40-ին «Զվարթնոց» օդանավակայանում։

Oգոստոսի 5-ից 21-ը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում անկախ Հայաստանի պատմության վերջին 20 տարիների 2-րդ ոսկե մեդալն է նվաճել 98 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Արծաթե մեդալներ են ստացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ քաշային կարգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ), ինչպես նաեւ 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, որը եզրափակչում պարտություն կրեց մրցավարների ակնհայտ կողմնակալության արդյունքում:


Source: Yerkir Media
Link: Ռիո 2016-ի մեդալակիրներն այսօր վերադառնում են Երեւան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image