Նոր Զելանդիայի ափերում տեղի ունեցած երկրաշարժից հետո կա ցունամիի վտանգ
September 1, 2016
Նոր Զելանդիայի ԱԻն-ը հայտնում է, որ Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո կանխատեսվում է ցունամի։ Գրում է Ռիա Նոսվոստի գործակալությունը։
ԱԻՆ-ը հայտարարում է, որ վտանգը դեռ մի քանի ժամ կհետապնդի կղզու արևելյան ափը։ Տեղի բնակիչներին կոչ է արվել չմոտենալ օվկիանոսի ափերին և սպասել հետագա ցուցումներին։
Իշխանություններն արդեն տարհանել են մի քանի ծովափնյա շրջանների բնակիչներին։
Մինչ այս Նոր Զելանդիայի ափերից ոչ հեռու հզոր երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.2 մագնիտուդ: