Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռոնալդուի նմանակին

September 13, 2016

Ֆրանսիայի ոստիկանությունը բռնել է գողին՝ շնորհիվ հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանու Ռոնալդուի հետ նրա նմանությանը։ Այս մասին հայտնում է  BFM TV-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկու չարագործներն անցած շաբաթ փորձել են սողոսկել բնակչի բնակարան։ Նրանք փախել են, երբ հայտնվել է բնակարանի սեփականատերը։
Տանտերը հասցրել է տեսնել հանցագործների դեմքերը, ապա ոստիկանությանը հայտնել է, որ նրանցից մեկը հայտնի ֆուտբոլիստի նմանակն է։
Այդ տեղեկությունն օգնել է ոստիկանությանը մի քանի օր հետո բռնել կասկածյալին։
Վերջինս դատապարտվել է մեկ տարի ազատազրկման։


Source: Yerkir Media
Link: Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռոնալդուի նմանակին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image