Հայկական արտադրանքը ներկայացվեց Ռուսաստանի «World food» ցուցահանդեսում

September 14, 2016

Ռուսաստանի կենտրոնական ցուցահանդեսային համալիրում`Էքսպո կենտրոնում մեկնարկել է ավանդական դարձած «Վորդ Ֆուդ» սննդի, խմիչքների եւ սննդային հումքի քսանհինգերորդ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որը ճանաչված եւ ընդունված է արտադրողների,հատկապես խոշոր գնորդների եւ ներմուծողների շրջանում:

Մասնագիտացված այս հարթակում աշխարհի ավելի քան վաթսունհինգ երկրների մեծ ու փոքր արտադրողների կողքին ներկայացված էր հայաստանյան միասնական տաղավարը` տասնինը ընկերությունների արտադրանքով:

Հայկական ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում էին հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամ, հայկական դրոշի ներքո`մեկ միասնական տաղավարում`իրենց ինքատիպ համային ու որակային հատկանիշներով արտադրանքի հարուստ տեսականիով: Մրգային ու բանջարեղենային պահածոներ, սառեցրած մրգեր եւ բանջարեղենններ, ալկոհոլային խմիչքներ, թռչնամթերքի եւ թռչնամսի կիսաֆաբրիկատներ,մսի եւ ձկան պահածոներ, ապխտած ձկան ու մարինացված խեցգետիններ, մեղրի, ընդեղենի, թեյի չրի եւ այլ տեսականիներ:

«Տեղական մրգերից ջեմեր, մսի ու ձկան պահածոներ եւ այսպես շուրջ տանսչսրս անուն տեսականի ունեցող «Օ ԷՄ ԿԱ» ապրանքանիշը կրող «Հովսեփյաններ» պահածոների գործարանը «Վորլդ ֆուդ» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է երկրոդ անգամ: Ըստ հիմնադիր տնօրենի՝ այսօր Հայաստանը ռուսական մեծ շուկային կարող է առաջարկել սննդարդյունաբերության մեծ տեսականի, իսկ նման ցուցահանդեսները ամենակարճ ճանապարհն են մեծածախ գնորդին հայկական արտադրանքը լավագույնս ներկայացնելու»,- մանրամասնեց ՀԶՀ արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը:

Հայկական տաղավարում հայկական արտադրանքի նկատմամաբ ռուսաստանցի եւ այլ ազգի մասնագետների հետաքրքրությունը պայմանավորված էր ոչ միայն երկուստեք համագործակցության նոր հնարավորություններով, ու գործարարար կապերի ստեղծմամաբ այլեւ առաջարկվող արտադրանքի բարձր համային ու որակային հատկանիշներով, մրցունակ գնային հաշվարկներով:

Հայկական արտադրողներից շատերի համար սա առաջին միջազգային ցուցադրությունն էր, սակայն ակնկալիքները այլևս իրատեսական են: Գրագետ մարկետինգային ու շուկայավարական գործունեություն` պայմանավորված հայկական արտադրանքի համով ու որակով, նոր կապերի հաստատում, հայաստանի սննդարդյունաբերության ոլորտի զարգացում «ռուսական եւ այլ երկրների շուկաներում հայկական ապրանքի ճանաչելիություն, հայկական արտադրանքի` մասնավորապես սննդարդյունաբերության ոլորտի արտահանման ծավալների մեծացում:


Source: Yerkir Media
Link: Հայկական արտադրանքը ներկայացվեց Ռուսաստանի «World food» ցուցահանդեսում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image