Սեպտեմբերի 16-ին մի շարք փողոցներում երթեւեկը կդադարեցվի

September 15, 2016

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի եւ փորձերի անցկացման ընթացքում սեպտեմբերի 16-ին տրանսպորտային երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է մի շարք փողոցներում:

Մասնավորապես 13:30-15:00-ն Աճառյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Հերացու, Կորյունի փողոցներ, Մեսրոպ Մաշտոցի պողոտա՝ Կորյունի փողոցից մինչեւ Ֆրանսիայի հրապարակն ընկած ճանապարհահատվածը, Մարշալ Բաղրամյանի պողոտա՝ Ֆրանսիայի հրապարակից եւ Մոսկովյան փողոցներն ընկած ճանապարհահատվածը, Մոսկովյան փողոցը՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի սկզբնամասից մինչեւ Սարյան փողոցը :

13:00-22:00-ը Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, ինչպես նաեւ Մ.Խորենացու փողոցի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայից Մ.Մկրտչյան փողոցն ընկած ճանապարհահատվածը:

Դադարեցվելու է նաեւ երթեւեկությունը Նալբանդյան եւ Աբովյան փողոցներում՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակ, ինչպես նաեւ Վարդանանց փողոցի՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակ ընկած ճանապարհահատվածում, 14:00-16:00-ը Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոս փողոցն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաեւ Ագաթանգեղոսի փողոցը, ժ. 15:00-20:00- Խանջյան փողոցի՝ Սայաթ-Նովայի պողոտայից Ագաթանգեղսի փողոցն ընկած ճանապարհահատվածը , ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image