Մխիթարյան՝ «Հուսով եմ, սա նոր սկիզբ է»

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեյենորդ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսել է իր տպավորությունները խաղի մասին:

«Շատ հաճելի է նորից խաղալ, հատկապես մեկնարկային կազմում: Այսօր ես փորձում էի անել հնարավոր ամեն ինչ: Կարծում եմ՝ շատ լավ արդյունքի հասանք: Շատ դժվար էր թիմի խաղին հետևել կողքից, բայց պետք է ունենալ համբերություն և ցանկություն, միշտ մարզվել, որպեսզի նոր շանս ստանաս: Հուսով եմ, սա նոր սկիզբ է»,-  ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը սեփական հակի տակ գերազանցեց «Ֆեյենորդ»-ին (4:0): Երկարատև դադարից հետո «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել էր մեկնարկային կազմում, ով գերակտիվ էր, բազմաթիվ հնարավորություններ ուներ աչքի ընկնելու: Մխիթարյանը փոխարինվեց խաղի 82-րդ րոպեին:


Source: Yerkir Media
Link: Մխիթարյան՝ «Հուսով եմ, սա նոր սկիզբ է»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image