Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը: Այս տոնը Հիսուսի Ծննդյան եւ մկրտության հիշատակումն է:
Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, մսուրում: Նրա ծնունդով Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց: Համաձայն Ավետարանների՝ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է.
«Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», եւ Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Հիսուսի վրա:
Սուրբ ծնունդը Եկեղեցու 5 տաղավար տոներից առաջինն է: Մատուցվում է Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվում է ջրօրհնեքի կարգ: Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին մարդիկ միմյանց ողջունում են՝ ասելով.
«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ», պատասխանն է՝ «Ձեզ եւ մեզ մեծ ավետիս»:
Source: Yerkir Media
Link: Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը