18 մարդ է զոհվել, եւս գրեթե 50-ը վիրավորվել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած պտտահողմից: Քամու պոռթկումները ավերել են տներ, տապալել հենասյուներ ու ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծեր:
Ըստ Օդերեւութաբանների՝ Միսիսիպիում, Ֆլորիդայում եւ Ալաբամայում սպասվում են նոր պտտահողմեր, ժամում մինչեւ 70 կմ արագությամբ քամի, տեղատարափներ ու կարկուտ:
Ջորջիայում արդեն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել տուժած նահանգներին: