Մարգարայում իրար են բախվել ավտոմեքենան եւ ավտոբուսը

March 31, 2017

Փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես  տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Infiniti QX4» ավտոմեքենան և «Laz» մակնիշի ավտոբուսը:

Փրկարարները «Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 31-ամյա վարորդին, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Source: Yerkir Media
Link: Մարգարայում իրար են բախվել ավտոմեքենան եւ ավտոբուսը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image