Դեղագործական նոր ընկերության բացումը հնարավորություն կտա 30-40 %-ով դեղորայքի գները իջեցնել
April 1, 2017
Հայաստանի դեղագործական արտադրության ոլորտում ավելացավ նոր անուն: Նորաբաց «Թուֆենքչի գրուպ» ընկերությունը կարտադրի ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ եւ այլն: Արտադրության մեկնարկն արդեն տրվել է:
Ընկերության հիմնադիրները սիրիահայեր են: Արտադրության մեջ արդեն ավելի քան 1,5 մլն. դոլար են ներդրել: Գլխավոր տնօրեն Կառլո Գասպարը Սիրիայում երկար տարիներ դեղագործությամբ է զղաղվել: Հայաստանում արտադրություն հիմնելուց խոչընդոտների հանդիպել է, բայց դրանք անհաղթահարելի չեն եղել: Ասում է՝ պետությունն էլ է իրենց աջակցել: