Բակո Սահակյանն այցելել է սահմանի մի շարք հատվածներ

April 4, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ եւ ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին եւ «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարեւորությունը սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տեսանկյուններից:

Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանն այցելել է սահմանի մի շարք հատվածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image