«Վենետիկի Բիենալե»-ում Հայաստանը կներկայացնի երեք արվեստագետ

May 2, 2017

 

«Վենետիկի Բիենալեն» այս տարի կրում է «Կեցցե կենդանի արվեստը» խորագիրը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը մայիսի 11-ին է, եւ այն շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 26-ը: Հայկական տաղավարը տեղակայվելու է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում եւ Սուրբ Խաչ եկեղեցում:

Բիենալեում Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Մեգալի ցուցադրությունը կրում է «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագիրը: Ազգային զարդանախշերի եւ հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մատուցմամբ իր 15 գործերում նա ներկայացնում է մարդ-բնություն փոխհարաբերությունը:

Բրյուսելում բնակվող լիբանանահայ քանդակագործ եւ նկարիչ Ժան Պողոսյանը կներկայանա «Անշեջ կրակ» ցուցադրությամբ: Պողոսյանն այն սակավաթիվ արվեստագետներից է, որոնք կրակը կիրառում են որպես «հրե վրձին»:

Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցն ազգությամբ սլովենացի, Իտալիայում ապրող եւ ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ընտրությունը պայմանավորված է Հայաստանի մշակույթի նախարարության ակտիվ համագործակցությամբ իտալական «Լուպո» մշակութային հիմնադրամի հետ: Նա 2016-ին ներկայացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Սլովենացի արվեստագետի ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը: Արվեստագետը գույների համադրությամբ փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չունի:

Source: Yerkir Media
Link: «Վենետիկի Բիենալե»-ում Հայաստանը կներկայացնի երեք արվեստագետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image