Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում

July 13, 2017

Այսօր կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվեց ՀՅԴ Երեւանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը: 

Նա ծնունդով Արագածոտնի Թալինի շրջանից է, մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ  ՀՅԴ համամասնական ցուցակում 14-րդն էր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:

Source: Yerkir Media
Link: Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image