ՀամաՀ.Մ.Ը.Մական հոբելյանական 10-րդ մարզախաղերը պաշտոնապես մեկնարկեցին

July 22, 2017

Երևանի Հանրապետության հրապարակում պաշտոնապես մեկնարկեցին համաՀ.Մ.Ը.Մական հոբելյանական 10-րդ մարզախաղերը:

Խաղերի կրակը վառվեց Ծիծեռնակաբերդից բերված կրակով: Մարզիկների անունից երդման տեքստն ընթերցեց Հ․Մ․Ը․Մ ՀԱՍԿ-ի ընդհանուր խմբապետ Անդրանիկ Սարգսյանը: Խաղերի ջահը Ծիծեռնակաբերդից հրապարակ են հասցրել աշխարհի 19 երկրների 21 տարբեր շրջաններից ժամանած մարզիկները, իսկ կրակը վառեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանը:

Խաղերի մեկնարկին ուղերձ էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Մասնակից մարզիկներին ողջույն հղեցին և հաջող խաղեր մաղթեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Հ․Մ․Ը․Մ Կենտրոնական հանձնախմբի ատենապետ Մանվել Մարսելյանը, Կազմկոմիտեի անդամ, Հ․Մ․Ը․Մ ՀԱՍԿ ատենապետ Դավիթ Հակոբյանը:

Source: Yerkir Media
Link: ՀամաՀ.Մ.Ը.Մական հոբելյանական 10-րդ մարզախաղերը պաշտոնապես մեկնարկեցին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image