Լոռիում տեղի է ունեցել Բրոկոլիի փառատոն։ Բրոկոլի առաջին անգամ Հայաստանում մշակվել եւ աճեցվել է Լոռու մարզի Գյարգյառ համայնքում: Փառատոնի հյուրերին տեղացիները բրոկոլիով պատրաստված տարբեր տեսակի աղցաններ են հյուրասիրել: Իսկ վաճառքից ստացված գումարը կուղղվի համայնքում թվային գրադարանի ստեղծման աշխատանքների ֆոնդին: