Պուտինը համաներում է շնորհել պետական դավաճանության համար դատապարտված կանանց
July 29, 2017
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում է շնորհել Մարինա Ջանջգավային և Աննիկ Քեսյանին. նրանք դատապարտված էին պետական դավաճանության համար, հայտնում է« Ռիա նովոստին»: Հրամանագրերը ներկայացված են kremlin.ru կայքում:
Կանայք ձերբակալվել էին 2008 թվականին՝ իրենց վրացի ծանոթներին կարճ հաղորդագրություն ուղարկելու համար, որով հայտնում էին երկաթուղով ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին: Ջանջգավան դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման (2014 թ.-ից), Քեսյանը՝ 8 (2015 թ.-ից)։
Նույնաբովանդակ հրամանագիր է ստորագրել նաև Ջանջգավայի վերաբերյալ: