Թալիշը պետք է վերածնվի. շինարարական աշխատանքները շարունակվում են
August 5, 2017
Թալիշը պետք է վերածնվի. Արցախի այս հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են նախատեսված գրաֆիկով: Գյուղի համայնապատկերում արդեն ուրվագծվում են նոր շինությունները: Հակառակ ամռան շոգին՝ մարդաշատ է Թալիշը: Մի քանի տասնյակ շինարարներին նաեւ երիտասարդների շինջոկատներն են ավելացել: