Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին

August 18, 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 18-ին  ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ»:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image