Ճապոնիան մտադիր է օվկիանոսի ստորջրյա հոսանքների հաշվին էլեկտրաէներգիա ստանալ

August 21, 2017

Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ կայանք է փորձարկվել, որի միջոցով օվկիանոսի ստորջրյա հոսանքների հաշվին էլեկտրաէներգիա կստացվի: Այս մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը:

Էներգետիկական կայանքն իրենից ներկայացնում է 20- 50 մետր խորության վրա գտնվող երեք գլան՝ յուրաքանչյուրը 20-ական մետր երկարությամբ: Դրանցից երկուսի ներսում տեղադրված են գեներատորներ, երրորդը նախատեսված Է համակարգի կայուն դիրքի ապահովման համար: Կայանքի ընդհանուր հզորությունը գնահատվում է հարյուր կիլովատ, գիտափորձերի ընթացքում դրա առավելագույն ցուցանիշը չի գերազանցել 30 կիլովատը:

Մասնագետները պլանավորում են շարունակել ստորջրյա էլեկտրակայանի թեստավորումը: Լիարժեք գործարկումը պլանավորված է 2020 թվականին:

Source: Yerkir Media
Link: Ճապոնիան մտադիր է օվկիանոսի ստորջրյա հոսանքների հաշվին էլեկտրաէներգիա ստանալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image