Որդուն սպանած Արամազդ Անդրեսյանը դատապարտվեց 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման
August 24, 2017
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայազգի բնակիչ Արամազդ Անդրեսյանը, որը մեղավոր էր ճանաչվել իր 5-ամյա որդու սպանության մեջ, դատապարտվել է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է CNN-ը: Անդրեսյանը բանտից վաղաժամ ազատման հնարավորություն ունի միայն 25 տարի հետո:
35-ամյա Արամազդ Անդրեսյան-Ավագը դատական նիստի ժամանակ չի օգտվել խոսքի իր իրավունքից, սակայն մինչ այդ ընդունել էր մեղքը: Նրա զղջման խոսքերը փոխանցել է փաստաբանը: