Լևոն Մկրտչյան. Բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե…

August 28, 2017

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Օգոստոսի 27-ին նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել «Ուսուցիչ»նախաձեռնությանը:

Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե արմատապես չփոխվի վերաբերմունքը կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: «Հետևաբար, անհրաժեշտ է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն երկու հարթությունում՝ ուսուցիչն իբրև մասնագետ և որպես մեր հասարակության ամենաակտիվ և նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը և ապրելաձևը պետք է համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի օգոստոսյան խորհրդակցությունների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է:

 

 

Source: Yerkir Media
Link: Լևոն Մկրտչյան. Բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե…

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image