Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող
September 7, 2017
Սեպտեմբերի 15-ին Արմավիրի մասնաճյուղում Երևանի կոնյակի գործարանը կմեկնարկի խաղողի մթերման աշխատանքները:
Սեպտեմբերի 16-ին գործընթացին կմիանա ընկերության Այգավանի մասնաճյուղը: Բերդի մասնճյուղում խաղողի մթերման աշխատանքերի մեկնարկի օրվա մասին կհայատարարվի լրացուցիչ:
Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի և ԵԿԳ-ի որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը:
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող, ինչի համար տրամդրելու է մոտ 4 մլրդ դրամ:
Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվելէ 130 ՀՀ դրամ բոլոր մասնաճյուղերի համար:
Նշենք, որ նախորդ տարիներին Բերդի մասնաճյուղում ԵԿԳ-ի կողմից մթերվող խաղողի համար վճարվում էր 10 դրամով ցածր գին, քանի որ տվյալ տարածաշրջանի խաղողի շաքարայնությունը առավել ցածր է: