yerkir.am-Այսօր խորհրդարանում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը 2018 թվականին վարչապետ լինի, որո՞նք կլինեն նրա քայլերը, պատասխանեց, որ «եթե»-ով հարցերին չի ուզում պատասխանել: «ՀՀԿ-ն որոշումը կկայացնի, իր թեկնածուին կներկայացնի այդ ժամանակ կասենք մեր կարծիքը»,- ասաց Ծառուկյանը:
«Իսկ արդյո՞ք նախընտրելի թեկնածու է իրենց համար Սերժ Սարգսյանը» հարցին էլ պատասխանեց, որ այդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին, որովհետև իրենք ընտրությունների ժամանակ ձեռք են բերել առավելագույն՝ 50+1 ձայն: Ըստ Ծառուկյանի՝ այս պարագայում և՛ որոշողը, և՛ առաջարկողը ՀՀԿ-ն է:
Ինչ վերաբերում է հարցին՝ եթե ժողովուրդն ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ի՞նչ քայլի կդիմի, Ծառուկյանը պատասխանեց, որ եթե ժողովուրդն ընդվզող էր, թող այդ ժամանակ ձայնը տար նրան, ում հավատացել էր: Ապա նշեց, որ ինքն այնքան քաղաքական փորձ ունի, որ ցանկացած հարցի լիարժեք պատասխան կտա: Դիմելով լրագրողներին՝ Ծառուկյանը նաև ասաց. «Լրագրողներն ուզում են մի հատ ճչացող վերնագիր գրեն, որ բոլորը կարդան, բայց տակը դատարկ լինի»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Source: Yerkir Media
Link: Գագիկ Ծառուկյան. Լրագրողներն ուզում են մի հատ ճչացող վերնագիր գրեն, որ բոլորը կարդան, բայց տակը դատարկ լինի