Համաքաղաքային շաբաթօրյակ՝ Երեւանում

September 15, 2017

Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի շրջանակում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները: Այս մասին մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Source: Yerkir Media
Link: Համաքաղաքային շաբաթօրյակ՝ Երեւանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image