Սեպտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը հինգ տաղավար տոներից վերջինն է:
Հայաստանյաց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման:
Տոնի օրը` երեկոյան ժամերգությունից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը պտտեցնում են եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կատարվում է նաև Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս կողմերը:
Օրհնված ռեհանը բաժանվում է հավատացյալներին:
Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 18-ը ոչ աշխատանքային է։