50-ն անց տղամարդկանց մեկ տասներորդը սրտի խնդիր ունի

Ուսումնասիրությունները փաստում են, որ 50-ն անց տղամարդկանց մեկ տասներորդի մոտ սիրտը մոտ 10 տարով ավելի մեծ է, քան  իրական կենսաբանական տարիքն է: Սա կարող է բարձրացնել սրտի կաթվածի հավանականությունը՝ դառնալով շատերի համար  ճակատագրական:

Անգլիայի Հանրային առողջության կազմակերպության վերլուծությունը հիմնված է 1.2 միլիոն մարդկանց հարցումների վրա, որոնցից 33.000-ը 50 անց տղամարդիկ են եղել։ Վերլուծությունը փաստում է, որ 7400 մարդ մեկ ամսում կմահանա սրտային հիվանդությունից կամ կաթվածից:

Տղամարդկանց եւ կանանց մոտ հիմնական խնդիրներից մեկը հենց սրտային հիվանդությունն է, որը շատ դեպքերում կարելի է կանխել:

Մի քանի խորհուրդ՝ ինչպես կարելի է լավացնել սրտի աշխատանքը

  • Հրաժարվեք ծխելուց
  • Ակտիվ կենսակերպ վարեք
  • Կարգավորեք քաշը
  • Կերեք բջջանք պարունակող մթերքներ
  • Նվազեցրեք ճարպերով հարուստ սնունդը
  • Կրճատեք աղի չափաքանակը
  • Օգտագործեք ձկնամթերք
  • Օգտագործեք քիչ քանակի ալկոհոլային խմիչքներ

Source: Yerkir Media
Link: 50-ն անց տղամարդկանց մեկ տասներորդը սրտի խնդիր ունի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image