Երեւանում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

November 21, 2017

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն աստիճանավար կնվազի 12-15 աստիճանով:

Երեւանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Գիշերը կդիտվի + 7, ցերեկը՝+ 9, երեկոյան՝ +4 աստիճան ջերմություն։

Source: Yerkir Media
Link: Երեւանում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image