Նորվեգիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը հրաժարվել է FM հեռարձակումից: Ազգային ռադիոհեռարձակողների ընկերությունը դեկտեմբերի 13-ից անցել է թվային- ձայնային հեռարձակման համակարգի(DAB): Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Թվային հեռարձակմանն անցումը սկսվել է հունվարին: Այն, սակայն, առաջ է բերել բնակիչների դժգոհությունը. նրանք ստիպված են գնել նոր ռադիոընդունիչներ։
Ի դեպ, շուտով DAB անցումն ակնկալվում է նաև Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում:
Source: Yerkir Media
Link: Նորվեգիան ամբողջապես հրաժարվել է FM հեռարձակումից