Դանիան օրինականացրել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը
December 17, 2017
Դանիայի խորհրդարանը որոշել է թույլ տալ բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը մի շարք հիվանդություններով տառապող հիվանդների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ մարիխուանան նշանակվելու է քրոնիկ ցավեր ունեցող հիվանդների որոշ խմբերի համար՝ 2018 թ.-ի հունվարի 1-ից:
Նոր կարգը գործելու է չորս տարի: Մարիխուանայի կիրառման ազդեցությունը մշտապես վերլուծելու է հետազոտողների խումբը: