Ամուսնություն՝ ծառի հետ, կամ աշխարհը քիչ-քիչ գժվում է
December 17, 2017
Պերուի մայրաքաղաք Լիմայում հարսի զգեստով մի քանի կին զբոսայգու ծառերի հետ են «ամուսնացել»։ Հարսնացուները երդվել են խնամել իրենց կանաչ փեսացուներին, քանի դեռ մահը չբաժանի իրենց: «Կանաչ սրտեր» բնապահպանական կազմակերպության ղեկավարը, որն արարողության ժամանակ հոգեւորականի դեր էր կատարում, ամուսնությունները հայտարարել Է կայացած եւ թույլ տվել ամուսիններին համբուրել ծառաբունը:
Ըստ մտահղացման՝ արարողությունը կհիշեցնի Պերուի բնակիչներին, որ ծառերը կարեւոր են եւ հոգատարության կարիք ունեն: