Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ձայների մեծամասնությամբ ընդունել Է բանաձեւ, որում դատապարտվում են Ղրիմում տեղ գտած մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնության կողմից օրենքների, իրավազորության եւ կառավարման ապօրինի սահմանումը» թերակղզում: Դեկտեմբերի 19-ին այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Փաստաթուղթը, որը ՄԱԿ-ի ԳԱ-ի Երրորդ կոմիտեին է առաջարկել Ուկրաինան՝ 30 պետությունների համահեղինակությամբ, բովանդակում է «Ուկրաինայի տարածքի մի մասի՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի ժամանակավոր օկուպացման» դատապարտում եւ չճանաչում: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել Է 70 պետություն:
Դեմ են արտահայտվել 26 երկրներ, ներառյալ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սերբիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Եվս 76 երկիր քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել:
Source: Yerkir Media
Link: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանը «զավթիչ տերություն» է ճանաչել