Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային զորամասեր

December 23, 2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և կենցաղային պայմաններին:

Նույն օրը նա հանրապետության հարավային թևում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ այնտեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերի շուրջ:

Նախագահ Սահակյանը  կարեւորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը ողջ հանրապետության համար և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային զորամասեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image