«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:
Նարինե Աբգարյանի «Մանյունյան» երկրորդն է:
Ցանկ է վերադարձել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:
Չորրորդ տեղն է գրավել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:
Հինգերորդ հորիզոնականում նորից Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է:
Ժամանակակից արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարանը» վեցերորդն է:
«Աննա Ֆրանկի օրագիրը» մի քանի հորիզոնականով զիջել է իր դիրքերը և յոթերորդն է:
Ութերորդ տեղում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» ստեղծագործությունն է:
Լիբանանցի Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» ստեղծագործությունը զբաղեցրել է իններորդ հորիզոնականը:
Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» եզրափակում է ամենավաճառվածների ցանկը:
Source: Yerkir Media
Link: «Ապրած և չապրած տարիներ»-ը դարձյալ առաջատարն է