Բոստոնում (ԱՄՆ) ցիկլոնի հետեւանքով առաջացած սառցակալած ջրերը հեղեղել են քաղաքի արվարձանները եւ սառույցի մեջ արգելափակել կայանված մեքենաները։ Բոստոնից արված պատկերներում երեւում է, թե ինչպես են մեքենաները մնացել փողոցները հեղեղած սառցակալած ջրերի մեջ: Քաղաքի որոշ բնակիչներ, ուրբաթ առավոտյան արթնանալով, տեսել են իրենց ավտոմեքենաները սառույցի մեջ արգելափակված:
Բոստոնի արվաձան Ռեւերում նկարված տեսանյութում երեւում է փողոցը ծածկած սառույցը եւ դրա մեջ հայտնված մեքենաները։