«Շնորհակալություն, հայ զինվոր» համերգի տոմսերի հասույթը կփոխանցվի վերականգնողական կենտրոնի կառուցմանը

January 24, 2018

Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես և ֆինանսապես աջակցելու նպատակով «Շնորհակալություն, հայ զինվոր» համերգային ծրագիրը տեղի ունեցավ հունվարի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հանդես եկան Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Զարուհի Բաբայանը, Էրիկ Կարապետյանը, «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը և այլք:

Ներկա էին հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաներ։

Համերգային ծրագիրն անցկացվեց մշակույթի նախարարության և «Դիրքապահ»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Source: Yerkir Media
Link: «Շնորհակալություն, հայ զինվոր» համերգի տոմսերի հասույթը կփոխանցվի վերականգնողական կենտրոնի կառուցմանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image