Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին 2-րդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:
Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին` պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները և Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին և աշխարհասփյուռ ժողովրդին:
Արմեն Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի հանգամանքին և առաքելությանը, ընդգծել է, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ և ձևավորվելու է նոր մշակույթ: