Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

February 24, 2018

Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: 10մ, վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում 13 մրցակցից գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, խոցելով  559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ:

Կիսաեզրափակչում 6:0 հաշվով նա պարտվել է 1-ին հորիզոնականով եզրափակիչ անցած ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն եզրափակչում 6:1 հաշվով հաղթել 2-րդ տեղով եզրափակիչ անցած ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին և այդպիսվ նվաճել  բրոնզե մեդալ:

Source: Yerkir Media
Link: Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image