Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվում է միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը
March 26, 2018
Մարտի 26-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական և խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա ժյուրիի կողմից կընտրվեն և կխրախուսվեն լավագույնները: