Մոսկվայում թալանել են «Բինբանկ»-ի մասնաճյուղերից մեկը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 18:10 բանկ են ներխուժել անհայտ անձինք, զենքով սպառնացել բանկի աշխատակիցներին, հափշտակել գումար և անհետացել:
Ոստիկանությունը հայտնաբերել է այն մեքենան, որով հանցագործները տեղաշարժվել են: Նախնական տվյալներով՝ հանցագործները 100 հազար դոլար են հափշտակել:
Source: Yerkir Media Link: Մոսկվայում բանկ են թալանել