Վրաստանի Տղիբուլի քաղաքի «Մինդելի» ածխահանքում հանքագործների զոհվելու պատճառով հանրապետության կառավարության կողմից ապրիլի 6-ին հայտարարվել է Սգո օր։ Խոնարհվել են երկրի պետական հիմնարկների դրոշները։
Միջադեպը տեղի Է ունեցել լույս ապրիլի 5-ին: Հետաքննության նախնական տեղեկատվությամբ՝ հանքի թունելներից մեկում տեղի է ունեցել պատերի դեֆորմացիա, ինչը հանգեցրել Է առաստաղի փլվելուն: Փլուզման հետեւանքով զոհվել Է վեց ածխահատ: Եւս երեք հանքագործներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել. նրանցից մեկի վիճակը ծանր Է։