Համո Սահյան. «Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ…»

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է  (1914-1993):

Source: Yerkir Media
Link: Համո Սահյան. «Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ…»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image