«Լիարժեք սատարում եմ ԼՂՀ իշխանություններին». Նիկոլ Փաշինյան

April 30, 2018

Ես լիարժեք սատարում եմ ԼՂՀ իշխանություններին. խորհրդարանում լրագրողներին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Լրագրողները հետաքրվեցին, թե ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության հարցի լուծումը:

«Ես իմ դիրքորոշումն այդ թեմայի շուրջ բազմիցս եմ հայտարարել և դա չի փոխվել: Հիմնական խնդիրն է լինելու հետևողականորեն ուժեղացնել մեր բանակը, բանակի մարտունակությունն ու ոգին: Դա է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու ճանապարհը, բանակցությունների շարունակման համար: ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները պետք է նպաստեն, որպեսզի Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ ռետորիկային և վերադառնա կառուցողական խոսակցության»,- հայտարարեց նա:

Source: Yerkir Media
Link: «Լիարժեք սատարում եմ ԼՂՀ իշխանություններին». Նիկոլ Փաշինյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image