«Կոչ եմ անում պաշտպանել լրագրողներին»․ Անտոնիո Գուտերեշ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մայիսի 3-ին ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Ազատ մամուլն էական նշանակություն ունի խաղաղության, արդարության և մարդու իրավունքների համար։

Շատ կարևոր է կառուցել թափանցիկ և ժողովրդավարական հասարակություններ, և իշխող հասարակություններից պահանջել հաշվետվողականություն։ Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար։

Լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները լուսաբանում են տեղական և համաշխարհային մարտահրավերները և պատմում են այն, ինչի մասին պետք է խոսվի։ Անգնահատելի է նրանց մատուցած ծառայությունը հասարակությանը։

Անհրաժեշտ է ընդունել եւ կիրառել օրենքներ, որոնք պաշտպանում են անկախ լրագրությունը, խոսքի ազատությունը և տեղեկատվության իրավունքը։ Լրագրողների դեմ հանցագործությունները պետք է դատական կարգով հետապնդվեն։

Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ կոչ եմ անում կառավարություններին ամրապնդել մամուլի ազատությունը և պաշտպանել լրագրողներին։

Ազատ մամուլի խթանումն ապահովում է ճշմարտության մեր իրավունքը»։

Source: Yerkir Media
Link: «Կոչ եմ անում պաշտպանել լրագրողներին»․ Անտոնիո Գուտերեշ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image