Մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել Գերմանիայի Բավարիա երկրամասի Այհահ քաղաքում, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել, հայտնում է DPA գործակալությունը: Տուժածներից 3-ի վիճակը ծանր է:
Պատահարը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին):