«Միշտ սիրե′ք ազնիվն ու բարին»․ Արա Բաբլոյանը շնորհավորել է երեխաներին

June 1, 2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։

ԱԺ հանրային կապերի վարչության ներկայացրած ուղերձում մասնավորապես ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:

Սիրելի′ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն:

Միշտ սիրե′ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե′ք, սովորե′ք, դարձե′ք խելացի և ուժեղ, ինչպես ձեր սիրած հեքիաթների հերոսները:

Իմ փոքրի′կ բարեկամներ, Հայաստանի փոքրի′կ քաղաքացիներ, կրկին մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ մանկություն և ձեր բոլոր երազանքների իրականացում»:

Source: Yerkir Media
Link: «Միշտ սիրե′ք ազնիվն ու բարին»․ Արա Բաբլոյանը շնորհավորել է երեխաներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image