ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն:
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է.
1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը,
2.հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը,
3. ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելը:
ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում: Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային եւ վիզաների վարչություն:
Ի դեպ, չեն հանձնելու հայերենի եւ ՀՀ Սահմանադրության իմացության թեստ»,- գրել է նա:
Source: Yerkir Media
Link: ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ազգությամբ հայերն արտոնություն ունեն