Կայացել է Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը
June 25, 2018
Հունիսի 25-ին կայացել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Հիմնական քննարկումները նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների շուրջ էին: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եվ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նիստից հետո մանրամասներ են ներկայացրել: