ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների համար կարևորում է տնտեսական արդյունավետության ու Սահմանադրությանը համապատասխանելիության խնդիրը:
«Ցանկացած համակարգ պետք է համապատասխանի Սահմանադրությանը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մարդկանց գրպանից դուրս եկող եկամուտը կուտակվի և վերածվի կոնկրետ ներդրումային ծրագրի, որպեսզի ժամանկավորապես ռեսուրսը հանելը և այն շրջանառության մեջ դնելը արդարացված լինի: Պետք է շատ ավելի մեծ արժեք ստեղծվի»,-ասաց Մինասյանը:
Նրա կարծիքով համակարգը, որը կուտակում է որոշակի ռեսուրսներ, պետք է ծառայի տնտեսության մեջ նոր արժեքի ՝ աշխատատեղի, տեխնոլոգիաների ստեղծման, ավելացված արժեքի, ներքին արդյունքի աճին:
Նախարարը կարևորեց նաև համակարգի արդյունքների տեսանելիության հաշվարկի ճիշտ կատարումը: «Այս համակարգի առաջին արդյունքները լինելու են 2037թ.-ին: Պետք է դիտարկել, թե այդ ժամանակ կենսաթոշակառուների ո՞ր հատվածն է օգտվելու այս համակարգից և ո՞ր հատվածն է մնալու պետական բյուջեի հույսին»,-ասաց նա:
Source: Yerkir Media
Link: Արծվիկ Մինասյանը կուտակային կենսաթոշակային համակարգի հիմքում կարևորում է տնտեսական արդյունավետության գործոնը