Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները Երևանում մեկնարկել են վաղ առավոտյան՝ ջրցան մեքենաների շքերթով: Տոնական զարդարված ջրցաններն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և զովացրել առավոտյան Երևանը:
Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: