Երևանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը կդադարեցվի

July 25, 2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ գործող գազատարների  հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական  աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  26-ի ժամը 9:00-ից  մինչև հուլիսի  27-ի ժամը 20:00-ը դադարեցվելու  է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի թիվ 22ա, 22բ, 24, 26, 28, 30, 34, 34ա, 36, 38, 48, Ալիխանյան  եղբայրներ փողոցի թիվ 1-ից մինչև 8, Մարգարյան փողոցի թիվ 7, Միկոյան փողոցի թիվ 2/2 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Դավթաշեն գյուղի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Source: Yerkir Media
Link: Երևանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը կդադարեցվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image